Մելքոնյան Գագոն, արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն պնդումները, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսական զորքերի դուրսբերումը պայմանավորված է հօգուտ Ադրբեջանի կատարելիք տարածքային զիջումներով, չի հերքել այս ինֆորմացիան՝ միաժամանակ պնդելով, թե մենք մեզ վրա պետք է մեր հույսը դնենք:
Գագոն, ըստ էության, հաստատել է այդ տեղեկությունը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այն իրականությունը, որ ռուսական զորքերի՝ ՀՀ համապատասխան մարզերից դուրսբերումը պայմանավորված է Իլհամին հաճույք պատճառելու գագոների մոլուցքով: Այսօր Տավուշից են հանձնում, վաղը հանձնելու են Սյունիքից ու Գեղարքունիքից, Վայոց ձորից ու Արարատից, հետևաբար՝ Նիկոլի ինչի՞ն է պետք այդ մարզերի սահմաններն ամրացնելը, եթե Հայաստանը վերածվում է ադրբեջանական պրոտեկտորատի: Այն վայրերում, որտեղից դուրս են գալիս ռուսները, վաղն ադրբեջանական ասկյարներն են կանգնելու՝ Հայաստանը դե ֆակտո «Արևմտյան Ադրբեջան» սարքելով:
Վաղը, երբ Անկարան իր սահմանները կբացի ամորձատված Հայաստանի հետ, 102-րդ ռազմաբազայի հարցն էլ է Գագոն այսպես լուծելու՝ մատնացույց անելով բացառապես Նիկոլի քաղաքականության պատճառով հայաթափված Արցախը՝ հանրության շրջանում հակառուսականություն գրգռելու ու Նիկոլի «երեսը լվանալու» համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել