Հուլիսի 24-ին՝ ժամը 03:30-ին, Պետական սահմանապահ զորքերի «Գեյթեփե» սահմանապահ ջոկատի ծառայության տարածքում երկու անհայտ անձինք Իրանի Իսլամական Հանրապետության կողմից խախտել են պետական սահմանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Զինված միջադեպի հետևանքով երկու սահմանապահներ թեթև կարգի վիրավորում են ստացել, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Միջադեպի վայրում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանապահ ներկայացուցիչների միջև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել