Հուլիսի 25-ին, ժամը 11։30-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շողակաթ գյուղի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին մոտ 150 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները քաղաքացի Մ. Շ.-ին (ծնված 1979 թ․) և լողամիջոցը անվտանգ մոտեցրել են ափ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել