Ղարայան Մարատը ԱԱԾ-ի պահեստազորի փոխգնդապետ էր, գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ ու լավ գիտեր, թե ինչպես իրեն պահի գերության մեջ: Բայց վիրավոր վիճակում նա գերի չհանձնվեց, այլ նռնակով պայթեցրեց իրեն՝ իր հետ տանելով թշնամու մի քանի զինվորների:
Ամիսներ անց Մարատի կինը՝ տիկին Զառան, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Տառապալի սպասումներից 8 ամիս անց մենք գտանք մեր հերոսին։ Այս ամբողջ ընթացքում սպասել եմ գերիների ցուցակներին, հույս եմ փայփայել մի օր գտնել նրան այդ ցուցակներում։ Ներիր ինձ, սիրելիս, ինչպե՞ս կարող էի մտածել, որ դու նրանց մոտ կհայտնվես։ Դու կարող էիր լինել գերի, բայց ոչ թե թշնամու, այլ սեփական խղճի ու արժանապատվության։ Դու միշտ իմ հերոսն էիր, իսկ հիմա բոլորինն ես։ Ննջիր խաղաղությամբ, սիրելիս։ Մինչ հանդիպում»։
Մարատի աճյունը հուղարկավորեցին Ստեփանակերտի «Եղբայրականում»՝ այն հողի գրկում, որի համար նրա նման հազարավոր հայորդիների չխնայեցին իրենց ամենաթանկը....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել