Առաջիկայում ՌԴ-ում ՀՀ դեսպան աշխատել պատրաստվող իշխանական պատգամավոր Արսենյան Գուգոյի ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա անհատակ ունեցվածք ունի. նրա կողմից տնօրինվող անշարժ գույքի թիվը, օրինակ, տարեվերջոմ կազմել է 15, որի մեջ մտնում են հողամասեր, անհատականա բնակելի տուն, հասարակական նշանակության շինություն և այլն՝ Երևանում, Հրազդանում, Նոր Կեսարիայում, Դիլիջանում, Գյումրիում: Գուգոն ունի «Bentley», «Mercedes-Benz», «Nissan», «Range Rover» մակնիշի մեքենաներ՝ համապատասխանաբար 2019, 2015, 2018, 2014 թվականների արտադրության, բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ՝ ընդհանուր առմամբ մոտ 2000000 դոլարի, նյույորքյան «Nasdaq»-ում տարեվերջում Գուգոն ունեցել է 1897463 դոլարի պարտքային և այլ արժեթղթեր՝ ձեռք բերված 2021թ.-ին, հանձնված և վերադարձված փոխառությունները տարեվերջում կազմել են ընդհանուր ավելի քան 3,2 մլն դոլար, Գուգոյի ունեցած 16 թանկարժեք գույքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2778000 դոլար (միայն 2 ժամացույցի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 342000 դոլար), բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմել են մոտ 450000 դոլար, կանխիկ դրամը՝ 977600 դոլար, 6780000 դրամ, 58000 եվրո, հաշվետու տարվա եկամուտները՝ 14443370 դրամ: Գուգոն հաշվետու տարում հանգստի վրա ծախսել է 7830 եվրո ու 3259550 դրամ: Գուգոն ակտիվ մասնակցություն ունի առևտրային կազմակերպություններում. «Վկրեդիտ 24» ՍՊԸ-ում 13% փայ ունի, ԱՐՍՕՅԼ ՓԲԸ, «Յունիքորն սերվիս» ՍՊԸ, «Յունիքորն Փրինթ», «Յունիքորն Ֆլորա», «Յունիքորն Քոնսթրաքշըն», «Յունիքորն Գրուպ» ընկերություններում՝ 100%:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2920
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել