Երեկ կայացավ «Միսս Աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը: Ի դեպ, գեղեցկուհին ստացավ նաև «Մամուլի համակրանք» տիտղոսը: Գեղեցկության մրցույթը վարում էին Աննա Մանուչարյանը և Ռաֆայել Երանոսյանը: «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 14-ին, Լոնդոնում: Հենց այստեղ է առաջին անգամ անցկացվել այս գեղեցկության մրցույթը: Եզրափակիչը կհեռարձակվի ավելի քան հարյուր հիսուն երկրում: BlogNews.am-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր մանրամասները և ֆոտոշարքը։
«Միսս Աշխարհ մրցույթին մասնակցող հարյուր երեսուն երկրների աղջիկները կմասնակցեն տարբեր միջոցառումների, այդ թվում՝ բարեգործական: Գեղեցկության մրցույթի կարգախոսն է՝ «Գեղեցկությունը՝ նպատակով», և գեղեցկուհուն գնահատում են ըստ ներքին տվյալների, այդ իսկ պատճառով լողազգեստի ցուցադրություն այս մրցույթում չի լինելու:
«Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի մասնակից քսաներեք գեղեցկուհիները երեկ ներկայացան տարազով, երեկոյան զգեստով և պարային համարներով: Աղջիկները երկար ժամանակ պատրաստվել էին բեմ դուրս գալու համար: Տասնյակ անցած գեղեցկուհիներից երկուսը, ովքեր իրենց տեղն ապահովել էին՝ հաղթելով նախապես կազմակերպված «Միսս տաղանդ» (Նարե Օրդյան) և «Միսս սպորտ» (Մելանյա Արզումանյան) մրցույթներում։ Մյուս ութ մասնակիցներն էին՝ Միլենա Դանյան, Անետա Գաբրիելյան, Էլեն Սիմոնյան, Լիանա Իսրայելյան, Մոնիկա Գրիգորյան, Սերինե Մխիթարյան, Լիանա Ոսկերչյան:
Հաղթող մասնակցին՝ Լիանա Ոսկերչյանին թագադրեց Արենա Զեյնալյանը: Լիանան 20 տարեկան է, սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, ապագա քաղաքագետ է: