Լուսանկարներում մասամբ ավերված թաղամասեր են։ Իսրայելի իշխանությունները նշում են, որ հարվածները ուղղված են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման թիրախներին և խմբավորման հետ կապված անձանց:
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածին՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Զինյալները ներխուժել են Իսրայելի հարավային շրջաններ:
Հոկտեմբերի 11-ի դրությամբ Իսրայելի կողմից սպանվել է ավելի քան 1,2 հազար, իսկ Գազայի հատվածում՝ ավելի քան 950 մարդ։ Հոկտեմբերի 10-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարեց «լայնամասշտաբ հարձակման» անցնելու մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել