Այսօր՝ հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի բուժաշխատողների փողոցում՝ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել է պայքարել վարորդը, սակայն կրակը շատ արագ է տարածվել:
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան, կարելի է ասել, ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել