Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար նոր ձևաչափ է ստեղծվել. Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը նոր ձեւաչափը փորձելու են դարձնել արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու խողովակ:
Հետաքրքիր է՝ սրա վերաբերյալ Սյամոն ի՞նչ կարծիք ունի: Ինչպես հայտնի է, նա իր ելույթներում ու հարցարույցներում «կոկորդիլոսի արցուքններ» էր թափում՝ պահանջելով ստեղծել մի այնպիսի մարմին, որն ուղղակիորեն կզբաղվի արցախահայերի խնդիրներով՝ միաժամանակ ուսուլով ակնարկելով, որ ինքը մեծ սիրով կգլխավորեր այդ մարմինը՝ արդյունավետորեն լուծելու Հայաստան բռնագաղթած արցախցիների խնդիրներն իշխանությունների հետ արդյունավետ համագործացության միջոցով:
Մինչդեռ ստեղված ձևաչափը, որ դեռ պետք է գործնականում ապացուցի իր արդյունավետությունը, հեղինակել են մարդիկ կամ ուժեր, որոնց Սյամոն ուղղակի տանել չի կարողանում՝ նրանց համարելով իր բոլոր դժբախտությունների արմատը: Մեծ է հավանականությունը, որ նա շուտով կսկսի քննադատել այն՝ դրա նկատմամբ անվստահություն սերմանելու արցախահայերի շրջանում:
Ինչ էլ ասի կամ ինչպես էլ փնովի, նրա կարծիքի վրա թքող անգամ չի լինի, քանի որ գիտեն, թե ում ականջներն են երևում նրա մեջքի հետևում և թե ինչ կարգի լպրծուն արարած է Աննային բունկերներում բարոյական աջակցություն ցույց տված Սյամոն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2921
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել