ՔՊ-ական Խանումյան Հայկոն, որը, ինչպես հայտնի է, բերանը բացում ու փակում է բացառապես Սյամոյի հրահանգով, հայտարարել է, թե թուրք-ադրբեջանական ջանքերին՝ ուղղված հայ ժողովրդի մեջ պառակտում մտցնելուն, նպաստում են, մասնավորապես, ընդդիմության մեջ եղած այն բոլոր գործիչները, որոնք ատելություն են բորբոքում:
Միանգամից հարց է ծագում՝ ընդդիմադիր ո՞ր գործիչներին նկատի ունի Սյամոյի մանկլավիկ Հայկոն, խորհրդարանական ընդդիմությա՞ն մասին է խոսում: Ճիշտ է՝ նա «թացը չորի հետ է խառնել»՝ միաժամանակ մեղադրելով նաև իշխանություններին, բայց ակնհայտ է, որ նրա խոսքի մեխը եղել է ընդդիմության հասցեին հնչած մեղադրանքները՝ հաշվի առնելով Սյամոյի քաղաքական նպատակները:
Մի խոսքով՝ ստացվում է, որ միակ հայրենասերն այս երկրում Սյամոն է: Ցեխ շպրտելով բոլորի ուղղությամբ, բայց հատկապես՝ ընդդիմության, Հայկոն փորձել է Սյամոյին որպես հերոս մատուցել:
Բայց մի՞թե մեկը կարծում է, որ նման էժանագին հնարքներով Սյամոն կարող է իր համար անուն վաստակել: Բա պոռնո վիրտերը ո՞նց պարտակենք…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2926
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել