keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Մեր մասին

BlogNews.am-ում ներկայացված են հայտնի և սկսնակ բլոգերների, ինչպես նաև սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի ամենասուր գրառումները հանրության հետաքրքրության շրջանակներում գտնվող բոլոր թեմաներով: Կայքում տեղ գտած նյութերը չեն խմբագրվում և չեն փոփոխվում՝ հեղինակների իրավունքները չխախտելու նկատառումներից ելնելով:

BlogNews.am-ի նպատակն է համախմբել հայաստանյան բլոգոլորտի բոլոր ներկայացուցիչներին մեկ դաշտում և ավելի դյուրին ու արդյունավետ դարձնել վերջիններիս կապը հանրության հետ:

Մենք լսելի ենք դարձնում նրանց ձայնը, ովքեր ասելիք ունեն, իսկ ընթերցողին հնարավորություն ենք տալիս առանց լրացուցիչ ժամանակ և ռեսուրսներ վատնելու ծանոթանալ հայաստանյան բլոգային անցուդարձին, իսկ ցանկության դեպքում դրա մասնիկը դառնալ:

Blognews.am-ը տարբեր սոցիալական ցանցերից, վիդեոպորտալներից և բլոգներից հավաքագրում է հանրության համար մատչելի լավագույն բովանդակությունը և ներկայացնում ընթերցողի դատին:

Բոլոր գրառումների հեղինակային իրավունքները պահպանվում են գրառումներին կից տեղադրվող ուղիղ հղումների միջոցով, իսկ գրառմանն առնչվող մեկանաբանությունները հայտնվում են ինչպես Blognews.am-ում, այնպես էլ հեղինակի անձնական էջում:

Blognews.am-ը ստեղծված է Ձեզ համար, Ձեր իսկ պահանջով: Այն կուղղորդի Ձեզ բլոգոլորտի խորդուբորդ ճանապարհներով, և հանդես կգա որպես մի յուրահատուկ ցուցիչ տարբերելու կեղծիքը ճշմարտությունց, անորակը որակյալից...  Համոզված ենք, որ մոտ ապագայում Blognews.am-ը Ձեր հավատարիմ ընկերն ու առօրյայի անբաժանելի մասը կդառնա:

Գլխավոր խմբագիր
Կոնստանտին Տեր-Նակալյան

Էլ.փոստ՝ [email protected]

Թարմացվել է՝