Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Գ.Նժդեհի, Ավ.Իսահակյան, Ֆ.Նանսենի, Մ.Գորկու փողոցների, Պուշկինո և Սվերդլով բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 1, 4, 6, 7, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24, 26, Շահումյան փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 8, 10, 10ա, 12, 14 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Հուլիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա և Մոլդովական փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի (բացառությամբ Արևային թաղամասի), Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Պրիվոլնոյե բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ հերմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի՝ օդանավակայանի ամբողջ տարածքի հատվածի, Արշակունյաց պողոտայով, Շիրակի, Ս.Տարոնցու, Եղ.Թադևոսյան փողոցներով և նրբանցքներով պարփակված թաղամասի, Ներքին Շենգավիթ թաղամասի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Գիմաս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մուլտի 4» ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։