Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մահամերձ վիճակում է. ՔՊ-ական իշխանությունները ապրիլի 22-ից «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում հացադուլ իրականացնող ֆրանսահայ լրագրողի մուտքը Հայաստան արգելել են՝ այդպես էլ անպատասխան թողնելով նրա պահանջը՝ գրավոր տեսքով հիմնավորում ներկայացնելու իր հետ այդպես վարվելու վերաբերյալ:

Ինքը՝ Նիկոլյանը, որոշ ԶԼՄ-ների հետ զրույցում կասկած է հայտնել, որ իր հետ նման կեպ վարվելու պատճառը Տավուշում իր ցուցաբերած ակտիվությունն է. նա լրագրողական գործունեությամբ էր այնտեղ զբաղվում, ինչն էլ գրգռել է իշխանություններին՝ նրա մուտքն արգելելու:

Նիկոլի ձեռքից բազմաթիվ մարդիկ են մահվան դուռը հասել: Սկզբում «Haynews»-ի գլխավոր խմբագիրը բանտում հացադուլից մահացավ, հետո պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը զոհ գնաց Նիկոլն, հիմա էլ, փաստրեն, եկել է ֆրանսահայ լրագողի հերթը: Թե իրականում քանի հոգու է Նիկոլը սպանել բանտում կամ քաղաքական նպատակներից ելնելով, թերևս դժվար է հիմա ասել, բայց որ դրանց թիվը կարող է անհամեմատ մեծ լինել, չի բացառվում: Այդ մասին կոնկրետ կիմանանք իշխանափոխությունից հետո:

Բայց Նիկոլին ի՞նչ: Մի՞թե ավելի քան 10000 անմեղ երեխայի արյուն խմածի համար խնդիր է այս մի քանի հոգու մահը: Պետք լինի միլիոններին էլ մահվան կմատնի՝ պահելու իր իշխանությունը: Չի՞ մատնում՝ Հայաստանն Ադրբեջանի պրոտեկտորատ դարձնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել