Նիկոլը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովում կրկին աչքի է ընկել միայն իրեն բնորոշ ենոքավանյան դեմագոգիայով. մասնավորապես՝ հայտարարել է, թե նախքան 2018-ի «թավշյա հեղափոխությունը», Հայաստանում կեղծումները սովորաբար ուղեկցում էին ընտրական գործընթացները: «Հիմա իրավիճակն ամբողջապես այլ է. քաղաքացիները գիտեն, որ բավականաչափ հզոր են՝ որոշելու համար: Երկու գլխավոր ընտրությունները, որոնք ՀՀ-ում տեղի են ունեցել թավշյա հեղափոխությունից հետո, թե՛ ՀՀ հասարակության, թե՛ միջազգային հանրության կողմից ճանաչվել են ժողովրդավարական, ազատ և մրցունակ: Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում»,- ասել է նա ու  հավելել՝ այս ձեռքբերումները նշանակալի են՝ հաշվի առնելով, որ դրանք գրանցվել են  արտաքին անվտանգային մարտահրավերների պայմաններում:

Նիկոլի խոսքում արտացոլվել են նրա վախերը. շարժումը սարսափելի վախ ու կասած է գցել նրա երկչոտ սիրտը, ինչն էլ ստիպել է Կոպենհագենում արտաբերել նման տխմար բաներ: Նախ հարց է  առաջանում, թե եթե ՔՊ-ական Հայաստանը ժողորդավար է՝ կայացած ժողովրդավարական ինստիտուտներով, ինչո՞ւ են մարդկանց խոսելու համար բանտում՝ թույլ չտալով ինքնարտահայտվել: Կամ այդ ո՞ր ժողովրդավարական երկրում են խաղաղ ցուցարարաների հետ վարվում այնպես, ինչպես վարվում են տխրահռչակ կարմիրբերետավորները նույն շարժման մասնակիցների հետ: Թե՞ պատերազմում զոհված հերոսների ծնողներին են ասենք նույն Դանիայում կամ Բելգիայում ստորացնում ու անպատվում՝ բոլոր գրված ու չգրված օրենքները խախտելով: 

Նիկոլը գնացել է Կոբենհագեն՝ Արևմուտքից «կանաչ լույս» կորզելու, որ «դուխով» կարողանա շարժումը խեղդել արյան ծովում: Իշխանության պահպանման դիմաց նա պարտավորվելու է  Հայստանը թյուրքական աշխարհին շարունակել կցել, որ եվրոպացիները կարողանան իրենց աշխարհաքաղաքական ծրագրերը մեր կորուստների հաշվին Միջին Ասիայում իրագործել:

Բայց եվրոպացիները պետք է իմանան, որ եթե իրերը չկոչեն իրենց անունով, վերջնականապես կխայտառակվեն՝ ժողովրդավարի իրենց համբավը հողին հավասարեցնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել