Ասում են՝ Նիկոլի կոպենհագենյան այցը բավական լուրջ խուճապ է առաջացրել ՔՊ-ականների շրջանում. նրանք տվայտված են: Իսկ պատճառը Նիկոլի էությանը քաջատեղյակ լինելն է. գիտեն՝ ոչ մեկին ոչինչ չասելով՝ կարող է թաքուն երկրից ճողոպրել՝ դրսում անձնական երաշխիքներ ստանալով և վերջում իրենց միայնակ թողնելով՝ ժողովրդի հետ դեմ հանդիման:

Ի դեպ՝ շատերը կհիշեն թերևս նախկին նախագահ Սարգսյան Արմենի հրաժարականի պատմությունը. նա իր հրաժարականի տեքստը գրել էր դրսում՝ այդպես էլ Հայաստան չվերադառնալով:

Նիկոլը Կոպենհագենում փորձելու է ստանալ անձնական երաշխիքներ. իշխանության ճգնաժամն ակնբախ է, օրակարգ թելարդողը շարժումն է, իսկ պրոցեսները ոչ մի լավ բան չեն խոստանում: Քանի որ Նիկոլը հայ ժողովրդին երբևիցե ամենամեծ վնասը հասցրած մեկն է, շատ լավ հասկանում է, որ հենց որ կորցնի իշխանությունը, կանգնելու է դատարանի առաջ՝ հաշիվ  ու գուցե նաև անուններ տալու, ուստի իշխանությունը կորցնելուց հետո երկրում նրա մնալը բացառվում է, իսկ սա էլ նշանմակում է, որ դրսում նա անձնական ապահովության երաշխիքների փնտրտուքների մեջ է՝ կերածը օտար ափերում մարսելու, պատասխանավությունից խուսափելու:

Այստեղ տուժող են լինելու ՔՊ-ակաները. նրանց ո՞վ է երաշխիքներ տալու, ո՞վ է բանտից փրկելու: Ոչ ոք: Նիկոլը հազիվ Աննայի հացերը լուծի, լուլուների ժամանակը չունի:

Նիկոլը Կոպենհագենում երկու խնդիր է փորձելու լուծել՝ կա՛մ ստանալ իշխանությունն արյամբ պահելու հավանություն, կա՛մ ավտանգային անձնական երաշխիքներ՝ իշխանության կորստի դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել