Մենք մեր ծոցում պահում ենք պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին, ժողովուրդ։

Ապրիլյան քառօրյային մենք ավելի քիչ զոհ ենք ունեցել, քան այսօր արդեն Նիկոլի պատճառով ունենք կորոնավիրուսի զոհեր... Դե, հիմա ասեք՝ որո՞նք են պետական դավաճանի ձեր պատկերացումները, սիրելի քաղաքացիներ։ Ինձ համար հենց սա է։ Ինձ համար Նիկոլը պետական դավաճան է։ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման, կորոնավիրուսը արաղով ախտահանելու ու պինցետով հեռացնելու «փայլուն» ստրատեգիայի պատճառով այսօր արդեն ունենք ավելի շատ զոհ կորոնավիրուսից, քան ունեցել ենք Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Եվ այս մահերը դեռ, ցավոք, ավելանալու են։ Զոհերի թիվը դեռ չի հասել իր պիկին։ Հասկանո՞ւմ եք, պետական կառավարման ղեկին մենք հենց հիմա շարունակում ենք հանդուրժել պետական դավաճանին։

Հենց հիմա Փաշինյանի պատճառով զոհվում է ՀՀ քաղաքացի, իսկ ինքը շարունակում է ստորաբար մնալ պետության ղեկին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել