Ադրբեջանի նախկին արտգոծնախարար Զուլֆուղարով Տոֆիկը հանդես է եկել «խաղաղասիրական» հայտարարությամբ. ցանկանում է, որ հայերն ու ադրբեջանցիները միմյանց թշնամաբար չվերաբերվեն:
Մասնավորապես՝ ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում նա գովաբանել է Աբու Դաբիում կայացած Նիկոլ-Իլհամ հանդիպումն ու հայտարերել, որ անհրաժեշտ են զուգահեռ ջանքեր՝ հասարակություների մեջ միմյանց մասին ընկալումը փոխելու համար. հասարակական կարծիքի առաջնորդները, փորձագետներն ու մասնագետները պետք է աշխատեն՝ թշնամու մասին մշտական կարծրատիպը հաղթահարելու համար:
Միայն երևակայել կարելի է, թե Աբու Դաբիում Նիկոլն ինչեր է արել, ինչպես է Իլհամին բավարարել, որ ադրբեջանցին սկսել է խաղաղությունից ու թշնամանքի վերացման անհրաեշտությունից խոսել…

Իրականում Տոֆիկը հայաստանյան ղեկավարությանն է հեռահար ձևով ինստրուկտաժի ենթարկել՝ կոչ անելով վերացնել հայ ժողովրդի մոտ ադրբեջանցիների հանդեպ առկա ատելությունը մի դեպքում, երբ հայտնի է, որ ադրնեջանական պետությունը հիմնվում է հայատյացության վրա, երբ նույնիսկ մանկահասակ երեխաներին սովորեցնում են, թե որքան լավ է հայ սպանելը, որ հայ սպանելը ամենաազգանվեր գործն է և այլն:
Տոֆիկի խոսքերի ամենագլխավոր հասցեատերը թերևս Աննան է դառնալու՝ հաշվի առնելով փաստը, որ հենց նա է հենց հիմա իր կրթարշավի միջոցով փորձում այլասերել հայկական հասարակության գիտակցությունն ու արժեհամակարգը: Վստահաբար կարող ենք պնդել, որ Մեհրիբանը երբեք չի կրկնելու Աննայի «սխրանքը» ու չի փորձելու ադրբեջանական հասարակության միջից ջնջել տասնամյակներով արմատավորված հայատյացությունը:

Այնպես որ՝ առաջիկայում պետք է սպասել ադրբեջանասիրության քարոզի նոր ալիքի. Աննան թուրքի խոսքը գետնին չի գցի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել