Հայկական շոուբիզնեսում այլևս մրցակցություն չկա, ոչ էլ երգեր, որոնք երկար կյանք կունենան, Թիվ-թվաբանության ընթացքում ասում է Գայա Արզումանյանը: Նրա համար Հայաստանի լավագույն ձայնը Ռազմիկ Ամյանն է, իսկ վատագույն հիշողությունը կապված է լուսահոգի Վարդուհի Վարդանյանի հետ. տարիներ առաջ տեղի ունեցած կոնֆլիկտը Գայան հիմա ժպիտով է հիշում:
Դեմքին ժպիտ է գալիս նաև, երբ հիշում ու պատմում է տատիկի հերոսության մասին. արցախյան առաջին պատերազմի հերոսներից է, թիկունքում զինվորներին արյուն տալով է մահացել:
Գայա Արզումանյանը երգում է ամենահին օրորոցայիններից մեկը, որ տատիկներից է լսել, և պատմում՝ ուզու՞մ է ամուսնանալ, թե ոչ: Պատասխանում է իրեն քննադատողներին և պատմում իր ամենածանր ու քարառատ զգեստի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել