ՔՊ-ական Ղազարյան Ալխասը հայտարարել է, թե 2018-ից ի վեր Հայաստանում չեն եղել ու չկան քաղբանտարկյալներ՝ պնդելով, թե ներկայումս կալանքի տակ գտնվող հայտնի անձինք կալանավայրում են իրավաբանորեն հիմավորված պատճառներով:
Ալխասի պնդումները ահավոր ծիծաղելի են, քանի որ ոչ միայն իրականությունն արտացոլում են բոլորովին հակառակ, այլև կրկին ի ցույց են դնում ՔՊ-ական իշխանության ցինիզմը: Ալխասը կասի՞ այդ ինչպես է պատահում, որ օրենք ու իրավունք խախտողներ են հռչակվում համապատասխան մարդիկ միայն այն ժամանակ, երբ խոսում են իշխանության դեմ կամ գործողության դիմում: Օրինակ՝ Արմեն Աշոտյանին, որ քաղհալածյալի ու քաղբանտարկյալի դասական օրինակ է, Նիկոլն ինչո՞ւ է մինչև հիմա հալածում, սահմանափակում ու հետապնդում: Կամ երբ Սերժ Սարգսյանի վրա թվով չորրորդ գործն են «կարում», դա ի՞նչ է, քաղաքական հետապնդում չէ՞… Ինչպե՞ս կարող է Ալխասը նման պնդում անել, երբ հայտնի է, որ Նիկոլն ինքն է խոստովանել՝ չի կարող լինել Հայաստանում մի դատավոր, որն իր ասածը չանի: Այս խոսքերն արտաբերած մարդու իշխանության օրոք ինչպե՞ս կարող էին քաղբանտարկյաներ չլինել:
Այս տարիներին հալածված, բանտում հայտնված ընդդիմադիր գործիչներին թվարկել կարելի է երկար, կարելի է երկար թվարկել նաև այն գործերը, որոնք «կարվել են» այդ մարդկանց վրա՝ նրանց լռեցնելու, բայց դա ակնհայտորեն ավելորդ է, քանզի բոլորն էլ շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է կատարվում «ժողովրդավարության բաստիոն» հռչակված ալխասների պետությունում՝ հայաստանաբնակներից՝ ՄԱԿ:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4411
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել