Երբեմն կարող է թվալ, որ ազգերը կայուն, անփոփոխ ու հարատև գոյատևում են աշխարհում։ Ինչևէ, պատմությունը մեզ ցույց է տվել, որ ազգերն ընդունակ են անհետանալ ու միայն պատմության մաս կազմել։ Միայն 20-րդ դարում անհետացան այնպիսի հզոր երկրները, ինչպիսին էին Ավստրո-Հունգարական կայսրությունը, Օսմանյան կայսրությունն ու ԽՍՀՄ-ը։
5 Կիրաբատի

Աշխարհի ամենախոշոր պաշտպանված տարածքը՝ Կիրաբատին, իսկական տրոպիկական դրախտ է։ 1979թ․-ից անկախ այս պետությունը մանր կղզյակներից ու ծովային քարայրներից է բաղկացած։ Հաճելի կլիմայով, կոկոսի ծառերով ու մաքուր կապույտ ջրով առատ այս երկրի բնակչությունը կազմում է 60 հազար մարդ։ Եթե ցանկանում եք տեսնել Կիրիբատին, ապա ավելի լավ է շտապեք, քանի որ ծովի մակարդակի բարձրացման հետևանքով դրա երկու կղզիները՝ Տեբուա Տարավան ու Աբանուեան, արդեն ջրի տակ են անցել, իսկ մյուսները վտանգված են նույն ճակատագրին արժանանալ։ Հնարավոր է՝ կղզիներից մի քանիսը դեռևս ջրի տակ անցած չլինեն 2115թ․-ին, սակայն ցամաքային տարածքը բավականաչափ չի լինի ազգային բնակչությունը պահպանման նպատակով գյուղատնտեսության զարգացման համար։
Այս իրավիճակը բավականաչափ մտահոգիչ է նախագահ Տոնգի համար, որպեսզի վերջինս սկսի աշխատանքներ տանել կղզիների էվոկուացիայի շուրջ։ Կիրբատցիներին որպես մշտական փախստականներ ընդունելու պաշտոնական խնդրանք արդեն իսկ ուղղվել է Ավստրալիայի, Նոր Զելանդիային ու Ֆիջիին։
4 Նիդերլանդներ

Հեշտ է պատկերացնել տրոպիկական պետությունների անհետանալը խաղաղօվկիանոսյան ջրերում, սակայն դժվար է պատկերացնել եվրոպական ազգի անհետացումը կլիմայական փոփոխությունների պատճառով։ Ինչևէ, սա իրական վտանգ է։ Նիդերլանդների մեծ մասը ծովի մակարդակից ցածր է գտնվում։
Ի տարբերություն Կիրաբատիի՝ միայն ծովի բարձրացող մակարդակը չէ, որ սպառնում է Նիդերլանդներին։ Հզոր տնտեսություն ունեցող ժամանակակից այս պետությունը կարող է իրեն թույլ տալ ամբարտակները բավականաչափ մեծացնել՝ ջրի բարձրացող մակարդակի դեմն առնելու համար։ Իրական խնդիրը կայանում է նրանում, որ այս նույն ամբարտակները կարող են ջրհեղեղի պատճառ դառնալ։ Երկրի կեսը ծովի մակարդակից մեկ մետր ցածր լինելով հանդերձ՝ պայքարում է «գլուխը ջրից բարձր պահելու համար»։
1953թ․-ին ուժգին փոթորիկը ծվատեց Նիդերլանդներն ու հարևան Բելգիան։ Հինգ ու կես մետր խորություն ունեցող ջրհեղեղը մաքրեց երկրի հարավային շրջանները։ Հոլանդիայի հյուսիսային շրջանի ջրի տակն անցնելուց փրկեց միայն նավերի ճիշտ ու զգուշությամբ օգտագործումը՝ ամբարտակները փակելու համար, որպեսզի կանխվեր ջրհեղեղը։ Շատ գիտնականներ կանխատեսում են, որ նախկինում «ապահով» Եվրոպան կարող է շուտով Կատրինա փոթորկի հարվածի տակ հայտնվել։ Այնպես որ, շուտ Ամստերդամի տոմս գնեք, եթե ցանկանում եք տեսնել այս քաղաքը, մինչև այն ջրի տակ կանցնի։
3 Թայվան

Թայվանը հետաքրքիր դիրքում է գտնվում։ Չնայած շատերը տեղյակ են, որ Չինաստանը պնդում է, որ Թայվանը դեռ Չինաստանի մի մասն է, նրանք մոռանում են, որ նույն բանը պնդում է նաև Թայվանը։ Երկու պետությունների միջև իրական բանավեճը կայանում է նրանում, թե կառավարություններից որն է օրինականը։ Երկրորդ աշխարհամարտից առաջ Չինաստանի հանրապետության կառավարությունը նստում էր Թայվանում, իսկ պատերազմից հետո արդեն Չինաստանի Ժողովրդական հանրապետության կառավարությունը՝ Պեկինում։
Անկախ քաղաքականությունից փաստն այն է, որ Թայվանն ամբողջությամբ անկախ ազգ է 1949թ․-ից ի վեր։ Թայվանը դիվանագիտական կապեր ունի շատ երկրների հետ և ունի սեփական բանակն ու ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը։ Ինչևէ, այն փաստը, որ Թայվանն ու Չինաստանը պնդում են, որ Թայվանը Չինաստանի մի մասն է թերևս հուշում է այն մասին, որ կղզին որպես առանձին պետություն երկար կյանք ունենալ չի կարող։ Ժամանակի ընթացքում տարբեր իրադարձությունները փաստել են սա, ինչպես օրինակ, երբ 1971թ․-ին ՄԱԿ-ը Թայվանին դուրս թողեց՝ ազատ տեղը տրամադրելով Չինաստանին։ Չնայած թայվանցիների մեջ կան մարդիկ, ովքեր Չինաստանի հետ վերջնական միավորման կոչեր են անում, հունվարին անցկացված հարցման ընթացքում բնակչության միայն 24 տոկոսն է դրականորեն արտահայտվել անկախության մասին։ Այնպես որ, Թայվանի ու Չինաստանի միավորումը միայն ժամանակի խնդիր է։
2 Հյուսիսային Կորեա

Ինչպես և Չինաստանն ու Թայվանը, Հյուսիսային Կորեան ու Հարավային Կորեան նույնպես ձգտում են վերջնական միավորմանը։ Ի տարբերություն առաջին երկուսի՝ երկրորդ դեպքում այնքան էլ պարզ չէ, թե ի վերջո ինչպես տեղի կունենա միավորումը։ Չինաստանն ու Թայվանը հզոր են իրենց իրավունքների առումով, ամուր տնտեսությամբ ու տեխնոլոգիական հզոր ներուժով ու կայուն կառավարություններով։ Կորեական թերակղզում, սակայն, այսպիսի կողմ չկա։
ԽՍՀՄ-ից սերող Հյուսիսային Կորեան, որ պնդում է, թե կառավարման իրավունք ունի Ճապոնիայի նախապատերազմյան գաղութի նկատմամբ, ծուղակի մեջ է։ ՄԱԿ-ի 193 պետություններից Հյուսիսային Կորեան իր ՀՆԱ-ով 180-րդն է։ Կառավարությունն այստեղ ամբողջովին հիմնված է անձապաշտության վրա։ Միակ բանը, որով Հյուսիսային Կորեան կարող է հպարտանալ, հզոր ռազմական ուժերն են, որտեղ դասալքության դեպքեր են գրանցվել, որոնց մասին, սակայն, լրատվամիջոցները նենգաբար չեն բարձրաձայնել։ Շատ մասնագետներ կարծում են, որ Հյուսիսային Կորեայի անկումը միայն ժամանակի խնդիր է։Երբ սա տեղի ունենա Հարավային Կորեան այն իրեն միավորելու փորձ կանի՝ փորձելով ուղղել այն վնասը, որը հասցվեց Կիմի դինաստիայի կողմից, երբ 1990թ․-ին Արևելյան Գերմանիան վերամիավորվեց Արևմտյանի հետ։
1 Պաղեստին

Մինչ աշխարհի շատ տերություններ չեն ճանաչում Պաղեստինը՝ որպես պետություն, ՄԱԿ-ի ավելի քան երկու երրորդը ճանաչում են Պաղեստինը։ Երկիրը ՄԱԿ-ում իր սեփական տեղն ունի, չնայած չունի ընտրելու իրավունք։ Երկրի կառավարության իշխանությունը մեծ չէ։ Այն հաճախ դրա սահմանների ներսում առկա արմատական խմբավորումների կողմից միակողմանի գործողությունների թիրախ է դառնում, սակայն այն ճանաչված սահմաններ, բանակ ու սեփականն տնտեսություն ունի։ Ցավոք, տարածաշրջանում Պաղեստինն ամենաթույլ օղակն է։ Երկրի մեծ մասը օկուպացված է Իսրայելի կողմից՝ որպես «արգելակ» ահաբեկչական խմբավորումների կողմից։ Հորդանանը, որը կիսում է երկրի զգալի մասի սահմանը, կայուն պետություն է, սակայն պայքարում է հարևան Սիրիայի ու Իրաքի տարածքում անկայունության դեմ։ Հորդանանը փորձում է զգույշ լինել՝ սահմանի մոտ լարվածությունը չգրգռելու համար։ Եգիպտոսն իր սեփական խնդիրենրն ունի, Թուրքիան ու Իրաքն էթնիկ անջատողականների հետ կապված մեծ խնդիր ունեն, այնպես որ, նրանք վերջին պետություններն են, որոնք կբարձրանան անջատողականներին աջակցող որևէ գնացք։
Հաշվի առնելով Իսրայելի հետ թշնամանքն ու Արաբական պետությունների միջև անկայունությունը՝ Պաղեստինի կառավարության թուլությունը կարող է հանգեցնել պետության կազմալուծմանը։ Այն հատվածները, որտեղ իսրայելական բնակավայրեր են հիմնված, կարող են կցվել Իսրայելին, չնայած միջագային մեղադրանքներին, իսկ մնացած մասը կարող է անցնել ՄԱԿ-ի մանդատին, որն ամենայն հավանականությամբ կհամակարգվի Հորդանանի կողմից։



