Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով Կուրսկ քաղաքում է: Նա ծաղիկներ է խոնրահել «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին» հուշահամալիրում, ինչպես նաև այցելել է «Կուրսկ՝ զինվորական փառքի քաղաք» ցուցահանդեսային կենտրոն։

Հուշահամալիրի տարածքում, բացի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներից, հուղարկավորված են նաև ռուս-ուկրաինական ռազամական գործողությունների գոտում զոհված մի քանի տասնյակ կուրսկցիներ։

Վաղարշակ Հարությունյանը երկու ծաղկեփունջ է խոնարհել, մեկը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրում, մյուսը՝ հատուկ ռազմական գործողության գոտում զոհվածների գերեզմանատանը: 

Հարությունյանն այցելել է նաև Ռուս-հայկական բարեկամության պուրակ, որտեղ եղևնի է տնկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել