«Խնդրում ենք նկատի ունենալ, որ մարտիկ Ռզաև Ջավիդ Սեիդ օղլուն ցմահ զրկվել է է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող սպորտային և այլ միջոցառումներին մասնակցելուց»,- ասվում է հրապարակման մեջ։
Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հավելել է, որ իրավապահները շարունակում են ստուգել մարզիկին, այդ թվում՝ ծայրահեղական գործողություններին հնարավոր մասնակցության վերաբերյալ։
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է ներկայացրել Գլխավոր դատախազություն այն բանից հետո, երբ Hardcore FC լիգայի մրցաշարում ադրբեջանցի սպորտսմենը Կուլինսկուն «ռուս խոզ» է անվանել։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ին։ Ավելի ուշ, Ռզաևը ներողություն է խնդրել Կուլինսկուց՝ նշելով, որ չի ցանկանում վիրավորել ռուս ժողովրդին։
Նշվում է, որ միջադեպից հետո Hardcore FC լիգան Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համատեղ մշակել է միջոցառումների մի շարք, որոնք ուղղված են ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտում խտրականության արգելքի ուժեղացմանը, ինչպես նաև նման միջոցառումների մասնակիցների և հանդիսատեսի կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը։ Բացի այդ, հավելել է հրատարակությունը, միջոցներ են ձեռնարկվել ծայրահեղականների գործողությունները կանխելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել