Սյամոն հայտարարել է, թե ինքը, որպես քաղաքական գործիչ «աբիժնիկ» չէ ու պատրաստ է հանդիպել բոլորի հետ: Նա սա ասել է այգում արված հայտնի լուսանկարը մեկնաբանելիս՝ փորձելով հիմնավորել իր այն տեսակետը, թե չլինելով ՔՊ-ականներին մոտ կանգնած՝ հանդիպում է նրանց հետ՝ քննարկելու արցախահայերի խնդիրները:

Իրականում Սյամոն ինքն իրեն գերագնահատել է. ավելի մեծ «աբիժնիկ» Հայաստանի նորանկախ պատմոթյան ընթացքում հայոց հողը չի տեսել: Սյամոյի «աբիժնիկությունը» գալիս է դեռ 90-ականների վերջերից, երբ Հայաստանում քաղաքական փոփոխություներից հետո նա ստիպված եղավ լքել Արցախն ու տասնամակներով «սկել ջրի տակ»: Այդ ողջ ընթացաում Սյամոն հասցրել էր կուտակել մեծ բաժին թույն՝ պարբերաբար կծմծելով հայաստանյան իշխանություններին, նրանց ինչ-որ բաների համար մեղադրելով, տակից քայքայիչ գործունեություն ծավալելով: Նրա «աբիժնիկությունը» այնքան խորն էր նույն Սերժ Սարգսյանից, որ տարիներ առաջ «Իգլա» էր ներկրել Հայաստան՝ նախագահի ուղղաթիռը պայթեցնելու, ինչի պատճառով էլ հայտնվել էր իր նմանների համար նախատեսված վայրում՝ առանց ճաղեր երկինք տեսնելու հնարավրոթյուն ձեռք բերելով միայն իր նման «աբիժնիկ» Նիկոլի իշխանության օրոք: Հատկապես «աբիժնիկության» առումով Նիկոլն ու Սյամոն միյանց շատ են նման. Նիկոլն իր մուռը հանեց Հայաստանից, Սյամոն՝ Արցախից՝ 44-օրյայում ու դրան հաջորդած շրջանում իր քայաքայիչ դերը խաղալով:

Այնպես որ՝ ով-ով, բայց Սյամոն պետք է «աբիժնիկությունից» չխոսի. նրա կենսագրութունն «աբիժնիկության» փայլուն օրինակ է, դասագրքային էկզեմպլյար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել