Կիրակի Վարդավառ է։ 
Մանկության տարիների հավանաբար իմ ամենասիրելի տոներից մեկն էր, որը վերջին 10-20 տարիների ընթացքում ինձ համար վերածվել է արհավիրքի։
Փոքր ժամանակ հավաքվում էինք սեփական տան բակում կամ շենքերի բակերում, իրար ջրում էինք։ Շատ ժամանակ մեծահասակներին էլ էին մեզ միանում և հավես խաղում էինք։ Բայց չեմ հիշում, որ մենք վայրենու ու անդաստիարակի նման փողոցում ջուր լցնեինք շպարված, հարդարված մազերով աղջիկների վրա, տղաների ջրեինք, հեռախոսները փչացնեինք, մեքենաների վրա հարձավակվեինք, ստեղծեինք վթարային իրավիճակ։
Բացի այդ, հիմա էլ նոր ավանդույթ է, մտնում են Կարապի լիճ, հիապարակի շատրվանների մեջ։ Չէ՞ որ ամեն դեպքում հուշարձաններ են, չի՛ կարելի վայրի ցեղերի նման ոտքերով մտնել մեջը։
Վարդավառի ծեսը միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելն է, որը խորհրդանշել է ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը։ Այդ օրը նաև ծաղիկներով զարդարվելու ավանդույթ կա, իսկ մենք վերցնում ծաղիկներով քայլող մի աղջկա կամ երիտասարի վրա ջուր ենք լցնում՝ փչացնելով թե՛ ծաղիկները, թե՛ հագուկապը, թե՛ տրամադրությունը։
Մի՛ վերածեք այս գեղեցիկ տոնը վայրենության։
Խորհուրդը վնաս պատճառելը չէ, այլ ուրախությունը պարգևելն է։ Եթե երկու մարդ, երկու մեծահասակ ունեն իրար ջրելու հավասար պայմաններ, ապա դա իրոք տոն է, բայց եթե դուք ջրում եք անցորդների, որոնց մոտ կարող է համակարգիչ ու հեռախոս լինել, ապա դա հասարակ անդաստրաիակության և անկիրթ լինելու ցուցանիշ է։
Ասենք էս ֆոտոներում պատկերվածը նորմալ է՞:
May be an image of pool, crowd and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել