Նախ՝ արձանագրեք՝ համակարգում իրավիճակը, փաստորեն, այնքան քաոտիկ է, որ դրա մասին սկսել է հենց հայտնի ՔՊ-ականը խոստովանել: Եթե ընդդիմության որևէ ներկայացուցիչ նման բաներ ասեր Նիկոլի իրավապահ համակարգի ու կառույցների մասին, հասկանալի կլիներ, բայց երբ այդ մասին խոսում է Թորոսյան Արսենը, նշանակում է իրավիճակն իսկապես սոսկալի է, նույնիսկ ավելի վատ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդ մասին Արսենը սկսում խոսել հիմա, կամ արդյոք նա միայն սեփական տեսակե՞տն է հայտնում, թե՞ իրականում բարձրաձայնում է Նիկոլի խոհերը՝ հասկացնելու, որ ինչպես ժամանակին Ավանեսյան Անոն, իրավապահները նույնպես այժմ հայտնվել են Նիկոլի ու իր թիրախում՝դրանից նրանց համար բխելիք բոլոր հետևանքներով:
Շատ հավանական է, որ Թորոսյան Արսենին ու նրա ոչ պակաս փսիխ շեֆին դուր չի գալիս ասենք այն, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելանալու փոխարեն քիչ-քիչ պակասում է. Սամսոնյանն ու Սաղաթելայնն ազատության մեջ են, Սերժ Սարգսյանի վերաբերյալ Դատարանի կայացրած վճիռն էլ հայտնի է, իսկ եթե ոչինչ չփոխվի, գուցե վաղն ասենք նույն Աշոտյանն էլ ազատության մեջ հայտնվի: Ակնհայտ է, որ ամեն ինչ չէ, որ Նիկոլի ծրագրվածով է գնում, ուստի հասունացել է ժամանակը՝ իրավապահներին «քլնգելու», ու բնավ բացառված չէ, որ այդ «քլունգի» առաջին զոհերից մեկն էլ այս կամ այն կերպ դառնա Վարդապետյան Աննան, որին, փաստորեն, Արսենը տանել չի կարողանում:
Արշալույսները խաղաղ չեն իշխանական բուրգում, իսկ Նիկոլը, բացի կարմիրբերետվորներից, ուրիշ ոչ մեկին չի վստահում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2833
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել