Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կայցելի Ադրբեջան և օկուպացված Շուշի։

Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը։

Նրա խոսքով՝ վարչապետ Վիկտոր Օրբանը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 5-6-ը Շուշա (Շուշի)  քաղաքում։

«Գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու տրանսպորտի, կապի և կլիմայի քաղաքականության միջոցով կայուն ապագայի կառուցումը:

Անդամ երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը և Հունգարիան (որպես դիտորդ), հավատարիմ են այդ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

Վարչապետ Օրբանը երկկողմ բանակցություններ կվարի նաև գործընկեր երկրների ղեկավարների հետ»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել