Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա-նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում կայացրեց:
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր¬տային պարտակա¬նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր¬տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել