NEWS.am-ի տեղեկություններով՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով մեղադրանք է առաջադրվել նաև «Pink berry»-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանին։
Մենք տեղեկացանք, որ նա նույնպես կալանավորվել է։
Հիշեցնենք, որ Քննաչկան կոմիտեն հայտնել էր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների մասին։
Նշենք, որ մեղադրյալներից մեկը Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն է, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել