Hraparak.am-ը գրում է․

Մեր բողոքը միայն «Հայոց պատմության» դասագրքի հետ չի առնչվում։ Իրականում խնդիրները շատ են։ Օրինակ կարող ենք խոսել «Հայ գրականության» դասագրքերի հետ կապված»։ Թումանյանին, օրինակ, չգիտես ինչու, ծնեցրել են Համամլուում, Սպիտակում է ծնվել էդ մարդը, զուտ նրա համար, որ երևի ադրբեջանական տեղանուն օգտագործեն։ Րաֆֆին ընդհանրապես դասագրքից դուրս է եկել, դրա փոխարեն շատ չի խոսվում, բայց կասեմ, թուրք-ադրբեջանական գրողներ են թարգմանվել, մտել մեր գրականության դասագրքերում։ Կարծեմ 5-րդ դասարանի դասագրքի մասին է խոսքը։


Այս մասին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ  հայտարարել են 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը, որը պահանջում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

«Երկրորդ դասարանի «Մայրենի լեզվի» դասագրքին որ ուշադիր նայում ես, կողքը ադրբեջանական դրոշի գույներն են։ Ի՞նչ, կարծում եք՝ հատուկ չեն անում, հա՞։ Մենք անգամ մանկապարտեզից սկսած գիտեինք, որ Թումանյանը ծնվել է Լոռու Դսեղ գյուղում»,- ասել են նրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել