Էրդողանական Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել վայրենի հարձակումներ սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա՝ այս երկրից վերջիններիս հեռացման պահանջով։
Սիրիական պատերազմը և դրա հետևանք միլիոնավոր փախստականները հետևանքն են նաև էրդողանական վարչախմբի կողմից հարևան Սիրիայի հանդեպ վարված ուխտադրուժ և գիշատիչ քաղաքականության, իսկ հիմա տուրք տալով օսմանյան շրջանից եկող տխրահռչակ ավանդույթներին, ջարդարարները Թուրքիայի տարբեր քաղաքներում հարձակվում են սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա։
Սա «լուսավոր» 21-րդ դարի էրդողանական Թուրքիայի իրական դեմքն է, իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ է կատարվել հայերի, եզդիների, ասորիների և հույների հանդեպ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին նույն այս երկրում։
Նյութի աղբյուր՝ https://t.me/vardan_voskanyan/1044
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել