Tert.am-ը գրում է.

Սրանք, որ եկել են իշխանության, ի՞նչ հիմքով են եկել, ոչ մի արժեքային հիմք չունեն, դրա համար ենք մենք այս վիճակում հիմա գտնվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Եթե մենք այդ արժեքային փոփոխության զգացումը չապրեցինք, չունեցանք մնացածը լրիվ աթոռ է, իշխանությունը այսօր կա վաղը չկա»,- ասաց Սրբազանը։

Ապա` նա վաղը ժամը 15։00-ին հրավիրեց բոլորին ներկա գտնվել Բաղրամյան պողոտայում։ «Առաջին օրվանից մարդիկ ովքեր ներգրավված են եղել, թող լինեն այստեղ, շատ կարևոր է մեզ համար, որ առաջիկա գործընթացները կարողանանք հասցնել իր տրամաբանական եզրահանգմանը։ Ներկա լինեն ու իրենց մասնակցությունն ունենան ամբողջ գործընթացին։ Սա մեր երկրի խորքային փոփոխության մասին է, բոլորին է վերաբերում սա․ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն ձևով հասկանում են, որ մենք գտնվում ենք մի աղետալի վիճակում, որի հաջորդ քայլը պարզապես այդ անդունդից ընկելն ու վերջանալն է»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել