Հաղորդագրության համաձայն՝ 1986 թվականին ծնված Ռովշան Ալլահվերդիևը, որը հետախուզման մեջ էր և մի քանի դատվածություն ուներ, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին։
Ալլահվերդիևը, թաքնվելով ընտանիքի անդամների հետևում, կրակ է բացել Lancaster որսորդական հրացանից՝ սպանելով երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընթացքում Ալլահվերդիևը վնասազերծվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն, ասվում է համատեղ հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել