«Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների վերացման արդյունքում ժամը 08:15-ին Դաղստանի Հանրապետության Մախաչկալայի և Դերբենտի վարչական սահմաններում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը», - ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։
Երեկ՝ հունիսի 23-ի երեկոյան, մի շարք հարձակումներ են տեղի ունեցել Դերբենտում գտնվող սինագոգի և եկեղեցու վրա, ինչպես նաև Մախաչկալայի եկեղեցու, սինագոգի և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ։ Սպանվել է վեց զինյալ։ Նրանցից երեքը հանրապետության Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն ու եղբոր որդին են։
Հարձակման դրդապատճառները հայտնի չեն:
Դաղստանում հակաահաբեկչական գործողության կադրերը կարող եք դիտել BlogNews.am-ի թելեգրամյան ալիքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել