Սյամոն, արձագանքելով տեսակետին, որ մեծ ցանկություն ունի՝ դառնալու պաշտպանության նախարար,Նիկոլից հենց այդ ակնկալիքն ունի, ամեն կերպ հերքել է այդ տեսակետն ու պնդել, թե երբեք պաշտոնի խնդիր չի ունեցել՝ չնայած տարածված կարծիքին:

Քաղաքականության մեջ միանգամայն բնական ու հասկանալի երևույթ է պաշտոնի կամ իշխանության ձգտելը: Այդպես վարվում են թե՛ կուսակցությունները, թե՛ անհատները: Այսինքն՝ Սյամոյի «կաշվից դուրս գալը» ու ապացուցելը, թե Աննայի հանդեպ իր կրքոտ սերն ունի բացառապես անաչառ բնույթ՝ առանց հետին մտքերի, մի տեսակ տարօրինակ է դիտվում՝ հատկապես նկատի ունենալով այն քայքայիչ դերը, որ Սյամոն ունեցել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ կազմակերպելով Արցախի ոչնչացումը. հեշտ բան չէր մի ամբողջ երկիր վարի տալը:

Հարց է առաջանում՝ եթե Սյամոն ոչ մի ակնկալիք չուներ, ապա ի՞նչն էր նրան ստիպում Նիկոլի մոտ «վալանծյոռություն» անել: Կա՛մ նա արցախցիներից վրեժ է լուծել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով ու միայն վատություն անելու հնարավորություն ունենալով բավարարվելով, կա՛մ, որ ոչ պակաս հավանական է, ուղղակի իր գործակալական գործառույթն է կատարել Ադրբեջանի համար՝ փոխհատուցում ակնկալելով իր թուրք կուրատորներից: Չնայած բացառված չէ, որ 3-րդ տարբերակն էլ կա. Նիկոլն ուղղակի «քցել» է Սյամոյին ու հիմա որպեսզի ծաղրուծանակի առարկա չդառնա, վերջինս տեսախցիկների առաջ Աննայի հանդեպ ազնիվ սրո մասին հեքիաթներ է պատմում՝ միամիտ աչքեր անելով:

Մի բան հստակ է՝ Սյամոյին չես նախանձի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել