Ռուսական News Media հրատարակչության գործադիր տնօրեն Արամ Գաբրելյանով հայտնվել է ԵՄ նոր պատժամիջոցների տակ։ Այս մասին ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը պաշտոնապես հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից և արդեն ուժի մեջ է մտել։ Նոր փաթեթն ընդլայնել է անձնական սահմանափակումները, որոնք տարածվում են 116 անհատի և կազմակերպության վրա:

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուս կատարողներ Shaman-ի (իսկական անունը Յարոսլավ Դրոնով) և Պոլինա Գագարինայի դեմ։

Նշվում է, որ հայտնիների նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են ՌԴ իշխանությունների քարոզկան արշավներին մասնակցելու պատճառաբանությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել