Ժողովուրդը մեզ ասում է կարող եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, էլ չենք ուզում գոյատևել։

Այս մասին ՔՊ քաղաքական ժողովում ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և արտաքին մարտահրավերների մասին ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ։

«Ինչի մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է՝ երբ ժողովուրդը ասում է մեզ և բոլորին, ասում է լսեք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրենք։

Ժողովուրդի ուղերձն իր էլիտաներին և մեզ՝ որպես իշխող կառավարող մեծամասնություն, հետևյալն է․

կարող եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, երեխեք ուենանք, նրանք բարեկեցիկ ապրեն ու,  մանավանդ, որ դրա համար առաջնային գործոնը ունենք, դա պետությունն է։

ՀՀ–ն հավերժական պայքարի գործիք է, թե ապրեու գործիք է»,- նշել է նա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել