Հայտարարելով, որ 80%-անոց աղքատությամբ հասարակությունում անհնար է իրական դեմոկրատիայի գոյությունը, Սյամոն միաժամանակ պնդել է, թե Հայաստանում միակ ազատ անձն ինքն է, որ ինչ ուզում, այն էլ խոսում է: «Միակ անձը՝ ես, որ ազատ, տեսնո՞ւմ ես՝ ոնց ուզում, խոսում եմ, չէ՞, անկեղծ: Ա՛յ դեմոկրատիան դա ա: Հիմա կարա՞ս ինձ նման քեզ պահես, պահի: Տեսնենք՝ քանի հոգի կա էս Հայաստանի Հանրապետութունում…»,-գլուխ է գովացել Սյամոն:

Նախ՝ ակնհայտ է, որ Սյամոն իր հնարավորությունները գերագնահատել է, քանի որ ամենակախյալ մարդն այս երկրում հենց ինքն է. Սյամոն ընդհանուր հանցանքով այնպես է է կապված Հակոբյան Աննայի հետ, որ թե՛ խոսելիս, թե՛ գործելիս ստիպված է լինում նրա աչքունքին նայել՝ միաժամանակ փորձելով ստեղծել ազատ որձի թյուր տպավորություն:

Մյուս կողմից՝ եթե 80%-անոց աղքատությամբ հասարակությունում անհնար է դեմոկրատիայի գոյություն, բա Սյամոն է՛լ ինչո՞ւ է ինքն իրեն որպես Ազատական կուսակցության համակիր կամ գաղափարակից ներկայացնում՝ փորձելով ինքնադրսևորվել դրա շրջանակներում: Եթե այսպես թե այնպես ժողովրդավարությունն անհնար է, ապա որն է այդ կուսակցության բանուգործի անունը, պարզ ինքնաբարարարո՞ւմ:

Ա՛յ դա Սյամոյին ամենահոգեհարազատն է, ու եթե հարկ լինի, անձամբ կհուշի՝ ինչպես, ինչ պայմաներում է պետք է զբաղվել դրանով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել