Սյամոն փորձել է իր տարբերակը ներկայացնել, թե ինչպես է կարողացել Արցախից բարեհաջող կերպով էվակուացվել՝ հակառակ նրա, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերի է ընկել: Ըստ նրա՝ նրանք մինչև վերջ հույս են ունեցել, որ ռուսներն իրենց կէվակուացնեն: «Ես էլ իմացել եմ, որ սուտ ա: Երբ որ Մարտակերտը դիմադրել ա, չի հանձնվել, բան, որոշում են կայացրել ադրբեջանցոց հետ, որ Մարտակերտը պիտի դուրս գա: Առաջին պատոկի հետ ես, հասկանալով, որ իրանք հըլը խառնված են, իրավիճակը, ես էդ պատոկի հետ դուրս եմ էկել, հա՞»,-հայտարարել է Սյամոն՝ միաժամանակ խնդրելով լրագրողին գրավոր դիմել ԱԱԾ ու ստանալ իր՝ Հայաստան բռնագաղթի կամ արտագաղթի տեսագրությունը:

Սյամոն իրականում պարիկը գլխին քաշած է փախչել Արցախից, խորհրդային արտադրության մեքենայի մեջ պաղկված: Սա հայտնի փաստ է: Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Սյամոն հասկացել, որ ռուսները «քցելու» են, իրավիճա՞կն է վերլուծել, թե հուշել են, եթե հուշել են, ապա ովքե՞ր:

Միանշանակ է, որ ոչ միայն հուշել են, այլև հենց այդ հուշողներն էլ երաշխավորել են նրա՝ Հայաստան ապահով փախուստը. ադչրբեջացիներն են եղել թե՛ հուշողները, թե՛ Սյամոյի՝ Արցախից ելքը երաշխավորածները: Եթե ազերիները շատ ուզենային, Սյամոյին ոչ մի պարիկ էլ չէր փրկելու:

Իսկ այն, որ ադրբեջացիները հուշել են Սյամոյին, միանգամայն բնական է. նա թուրքերին պետք է ոչ միայն Արցախում, այլև՝ Հայաստանում: Ոչ մեկին թող չթվա, թե «Զանգեզուրի միջանցքի» քարոզը, որ անդադար տանում է Սյամոն, բացառապես ինքնաբուխ է: Սյամոն դեռ շատ անելիք ունի Հայաստանում, ուղղակի հարմար ժամանակի ու իշմարի է սպասում, որ կոնկրետ կողմնորոշվի՝ որտեղից է սկսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել