Սյամոն հայտարարել է, թե ցանկանում է ձևավորել այնպիսի մի թիմ, որ հանրությանը միանգամից պարզ դառնա՝ ովքեր են երկիրը ղեկավարելու, իսկ եթե կլինի փնովելու բան, թող հարց տան ու ստանան պատասխաններ:
Սյամոն, փաստորեն, դեռ կասկածում է, որ փնովելու բան կլինի. միայն հենց իր գոյությունը ցանակցած թիմի շարքերոմ բավարար է, որ ոչ թե փնովելու, այլ խլեշելու առիթ ստեղծվի: Ընդ որում՝ խլեշի բեռի տակ հայտնվելու է ոչ միայն Սյամոն, որի հետ ամեն ինչ պարզ է, այլև՝ բոլոր նրանք, ովքեր հանդգնություն ու տխմարություն կունենան՝ նրա հետ ասոցացվելու:
Սյամոն որոշել է անմեղ մարդկանց գցել իր թարթափն ու փչացնել, ինչը նշանակում է, որ խելացի, արժանապատվություն ունեցող որևէ մեկը պարտավոր է Սյամոյին կտրականապես մերժել. վտանգավոր թակարդ է, որի մեջ հայտնվելուց հետո հետդարձի ճանապարհ գտնելն անհնարին է լինելու: