Միրզոյան Արոյի՝ Ցեղսպանության վերաբերող հայաուրաց հայտարարությունները մեկնաբանելով՝ Սյամոն արդարացրել է ՔՊ-ականին՝ հայտարարելով, որ գուցե նրա հայտարարությունները վերաբերում էին միայն այս փուլին, որ Արոն փորձել է չբարդացնել թուրքերի հետ հաշտեցմանը միված գործընթացները, ոչինչ ավելին: «Այո՛, էս փուլում, էսօր դնել առաջնահերթությունը էդ խնդիրը դա նույնն ա, որ ասել՝ որևիցե խաղաղության չենք գնում»,-սեփական դիրքորոշումն է հստակեցրել Սյամոն:

Առավոտից երեկո «Զագեզուրի միջանցք» պահանջող Սյամոն այլ բան չէր էլ կարող ասել: Սյամոն ինքն է պատճառ դարձել Արցախում իրականացված ցեղսպանական ակտի, ինչպե՞ս կարող է թուրքերից արդարություն պահանջել կամ դրա համար պայքարել: Եթե արդարությունը հաղթի, ապա Սյամոն լինելու է առաջիններից մեկը, ով կարժանանա շատ դաժան պատժի՝ Աննայի հետ միասին բունկերներում լկստվելու համար: Եթե Սյամոյի համար 1915-ը թեմա լիներ, ապա դժվար թե Արցախի հանձնման գործում իր ծանրակշիռ դերն ունենար, քանի որ տարբերությունը 1915-ի ու մեր աչքի առաջ տեղի ունեցողի միջև, ըստ էության, մեծ չէ:

Մյուս կողմից՝  «Օմեգայի» հետ գաղափարական կարևոր ընդհանրություններ ունենալուց զատ կա նաև հարցի պրակտիկ կողմը. Սյամոն չի կարող հակադրվել թրքահաճո հայտարարություններ անող  ՔՊ-ականներին, քանի որ հավակնում է Նիկոլի աջակցությամբ երրորդ ուժ դառնալ, իսկ այս հարցում այդ աջակցությունն ունի կենսական նշանակություն Սյամոյի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել