Աննան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է մի հետաքրքիր տեղեկությամբ՝ վերաբերող չին բուդդայական վանականներին:
«Հոկտեմբերի 26-ին վանականների մի փոքր խումբ սկսեց անսովոր ճանապարհորդություն ՝ 2300 մղոն քայլելով ամբողջ երկրով մեկ ՝ հանուն խաղաղության, կարեկցանքի և միասնության:
Ավելի քան երեք ամիս նրանք քայլում էին լռությամբ, աղոթքով և նպատակասլաց կերպով՝ հիշեցնելով մեզ, որ խաղաղությունը սկսվում է մեր յուրաքանչյուր քայլից»,-մասնավորապես՝ ասվում է Աննայի տարածած տեսագրությանտեսագրության մեկնաբանության մեջ, որտեղ նաև շեշտվում է՝ ճանապարհորդությունը վերջնական նպատակակետին կհասնի փետրվարի 13-ին:
Այն, որ Աննայի սերը Չինաստանի հանդեպ անսահման է, հայտնի է դարձավ վերջերս, բայց որ բուդդայական վանականները կարող էին դառալ նրա ներշնչման աղբյուրը, ա՛յ դա անականկալ էր: Մի անբարեհույս երևույթ, որը հարվածում է սեեփական ժողովրդի հոգևոր հիմքերին ու հալածում գլխավոր հոգևոր կառուցը, ինչպե՞ս կարող է արժևորել օտարի հոգևոր ժառանգությունը:
Բայց ի՞նչ նպտակով է նա շահարկել բուդդայական վանականների կողմից իրագործվող ակցիան, չլինի՞ թե Նիկոլի ջահելությունն է հիշել, այն, թե ինչպես էր Շիրակից Երևան հասել՝ շան ու իրեն սատարող մի քանիսի ուղեկցութամբ, որ հետո պետք է դառնային երկրի տերերը՝ ոչնչացնելով Արցախն ու Հայաստանը:
Երևի ցանկացել է, որ զուգահեռներ անցկացնենք Նիկոլի ու բուդդայական վանականների միջև՝ համոզվելով, թե որքան վեհ էր Նիկոլմ ու թե իրականում ինչին էր ուղղված նրա հայտն ակցիան. Իլհամին բավարարելու ճանապարհով «խաղաղություն» բերելու համար էր 2018-ին Նիկոլը քայլելով գալիս Երևան Չալոյի հետ միասին,որ դրանից տարիներ անց Աննան օրինակ բերեր բուդդիստներին:



