Սյամոն փորձել է իբր բացահայտել պատճառը, թե ինչու է վերջին շրջանում նոն-ստոպ ռեժիմով հարցազրույցներ տալիս տարբեր ԶԼՄ-ներին՝ գրեթե ամեն օր հայտնվելով էկրանին: Ըստ նրա՝ դրա պատճառն աննախադեպ «սպռոսն» է. մի ԶԼՄ-ին տալուց հետո մյուսներն են սկսում նեղանալ, թե ինչու իրենց հարցազրույց չի տալիս, ինքն էլ, փորձելով որևէ մեկին չնեղացնել, փորձում է արագի մեջ «սպռոսը» բավարարել՝ մի ստուդիայից մյուսը վազելով: Միաժամանակ Սյամոն պնդել է, թե ստահոդ են տեղեկություններն այն մասին, որ ինքն իրականում փողով է ԶԼՄ-ներից գնում հարցազրույց տալու իրավունքը:
Միանգամից հարց է առաջանում՝ Սյամոն ո՞վ է, որ ԶԼՄ-ները պետք է իրար «կոկորդ կրծեն» ու մրցակցեն նրանից հարցազրույց վերցնելու հարցում: Սյամոն երևի իրեն դրել է Նիլ Առմսթրոնգի տեղը կամ ասենք որևէ ռոք աստղի: Ո՞ւմ է պետք Սյամոն՝ բացի անառակաբարո վիրտերի ակտիվ մանսակիցներից: Սյամոն հորինել է մի երևակայական էգոցենտրիկ աշխարհ ու այնտեղ բնակվում է՝ իրեն մի մեծ բան կարծելով մի դեպքում, երբ ընդամենն օգտագործված գան*ոնի կարգավիճակում է գտնվում:
Փոխարենը հեքիաթներ պատմելու ու դրանցով ինքնաբավարարվելու, Սյամոն կարող էր ուղղակի թեման շրջանցել՝ ինքն իրեն չմատնելու: Սյամոն համապատասխան ԶԼՄ-ների ֆինանսական հարցերի լուծման գլխավոր բանալին է դարձել՝ թուրքերից «քերած» փողը աջ ու ձախ ցպնելով…