Մամուլը գրում է, որ պայմանավորված Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետի լրմամբ՝ առաջ է եկել նոր նախագահի ընտրության հարցը, որին Սյամոն որոշել է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել. անձամբ չի ցանկանում դառնալ Արցախի նախագահ, սակայն կողմ է հանդես գալիս իր աջակից Խանումյան Հայկոյի նկրտումներին՝ փոխարինելու Սամվել Շահրամանյանին: Ծնունդով իջևանցի  Հայկոն պատերազմից հետո Արցախի կառավարությունում զբաղեցնում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը, իսկ հայ հասարակութանը ճանաչելի է դարձել որպես տարբեր ԶԼՄ-ներում պարբերաբար ելույթ ունեցող պրոսյամոյական կերպար:

Իշխանությունների համար Հայկոն կարող է ընդունելի տարբերակ լիել ոչ միայն այն ատճառով, որ Նիկոլի «զեմլյակն է», այլև՝ այն, որ կլինի ամբողջությամբ կառավարելի Նիկոլի համար: Ավելին՝ Հայկոն դառնալու է Սյամոյի տիկնիկը, և Աննային բունկերներում ժամանակին  բավարարած Սյամոն նրա ձեռքով է իրավիճակը «ռուլիտ անելու»՝ հանդիսանալով իշխանության իրական տերը:

Նիկոլի համար ամենակարևոր գերխնդիրը արցախցիներին այսպես ասած ընդդիության տակից դուրս բերելն է, այս իմաստով Հայկոն կարող է շատ էական դեր ունենալ՝ օգնելով Նիկոլին ռեաբիլիտացվել նույնիսկ արցախցիների շրջանում: Դա կարվի փորձված մեթոդով. նախկին իշխանություններին կհռչակեն՝ թալանչի, Արցախը հանձնած, ու Նիկոլի «երեսը կլվանան», ոմանք էլ գուցե խաբվեն ու Հայկոյին հավատան:

Մնում է հուսալ, որ Սյամոյի պլանները կյանքի չեն կոչվի ու կհաջողվի խուսափել  կործանարար սցենարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել