Մուրազի Բորիկի հաղորդումներից մեկում հնչել էր այն միտքը, թե անթույլատրելի է Սյամոյին թիրախավորել այն պատճառով, որ նա, ի տարբերություն արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության, չի հայտնվել ադրբեջանական գերության մեջ. աղետ կլիներ, եթե հայտնվեր, քանի որ Ադրբեջանը հսկայական ինֆորմացիա կարող էր «քաշել» Սյամոյից:

Բորիկը, որ հաշտ է գտնվել այս մտքի հետ, կամա-ակամա Սյամոյի փիառն է արել: Մինչդեռ իրակաում Ադրբեջանը Սյամոյին ոչ թե գերեվարելու, այլ պարգևատրելու խնդիր ուներ՝ հաշվի առնելով այն հատուկ ծառայությունները, որ Սյամոն հասցրել էր 44-օրյայի ընթացքում ու դրանից հետո էլ Բաքվին մատուցել: Սյամոն թերևս վաղուց է ադրբեջանցիների կողմից հավաքագրվել, ինչի ապացույցը 44-օրյայում նրա խաղացած գերբացասական դերն է. Աննային ո՞վ էր բունկերներում «բարոյական աջակցություն» ցուցաբերում:

Սյամոյի հանդեպ Բորիկի բարի վերաբերմունքը, իհարկե, պատահական չէ. Թևանյան Անդոն էլ է Սյամոյի հանդեպ ջերմ զգացմունքներ տածել ու տածխում, ուստի ենթադրելի է, որ այս երկուսի ընդհանուր տերերը նույնպես Սյամոյի հետ լավ հարաբերությունների մեջ են գտնվում՝ չնայած այն ամենին, ինչ որ տեղի ունեցավ Արցախում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել