Փորձելով պատճառաբանել, թե ինչու իրեն թուրքերը չբռնեցին, չգերեվարեցին՝ ի տարբերություն մյուսների, Սյամոն ասել է.«Եթե ես քո հետ խաղաղության մասին էի խոսում, խոսում էի համատեղ ապրելու կամ չրգիտեմ, է՛լ խի՞ ես բռնում ինձ, որ ի՞նչ ա, որ գամ Բաքու, գրեմ, որ դա՞ եմ ես քեզ հետ խոսել: Հենա գրավոր տվել եմ էլի»:

Սյամոյի հիմնավորումը բացարձակապես չի համոզում: Օրինակ՝ հարց է առաջանում՝ իսկ գուցե Սյամոյի՝ խաղաղության, թուրքերի հետ համատեղ կյանքի մասին քարոզի իրական պատճառը հենց նրա գործակալ լինե՞լն է, այլ ոչ թե ունեցած համոզմուքնե՞րը: Իսկապես, եթե Սյամոն խոսում ու քարոզում էր խոշոր հաշվով այն, ինչ որ բխում էր Բաքվի շահերից, ապա ինչո՞ւ պետք է Բաքուն նրան բանտեր, բանտեր, որ ի՞նչ աներ: Դրա փոխարեն Սյամոյին գործուղել են Հայաստան, որ հիմա էլ այստեղ խոսի թուքերի հետ խաղաղ կյանքի «առավելություների» մասին, Զանգեզուրի միջանցք պրոպագանդի ու մտքում սեփական օգուտները հաշվի՝ միջանցքի բացման շնորհիվ ստացվելիք: Ասել կուզի՝ Սյամոյին բացահայտում է ոչ միայն այն, որ նա ազատութան մեջ է՝ ի տարբերություն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլև հատկապես այն, թե ինչ էր նա քարոզում Արցախում և հիմա՝Հայաստանում:

Սյամոյի՝ թուքերի հետ համակեցության մասին քարոզի բուն նպատակն է եղել Ադրբեջանին պարզերես անելը, որ ոմանց թվա, թե Բաքուն իբր բարի ու հյուրընկալ է, իսկ հայերը՝ այնքան թարախ, որ չեն սեղմել Իլհամի մարդասեր ձեռքը՝ ինքնակամ կերպով լքելով սեփական հայրենիքը: Է՛, եթե ինքնակամ է, է՛լ ի՞նչ էթնիկ զտում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել