Մուրադյան Մուշեղի ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա բավական մեծ թվով անշարժ գույք ունի. հաշվետու տարվա սկզբին դրանց քանակը կազմել է 15, բայց 2023-ի ընթացքում մարզպետը դրանցից 3-ը՝ Գյումրիում գտնվող արտադրական նշանակության շինությունները, օտարել է, ու տարեվերջին նրա կողմից տիրապետվող անշարժ գույքի թիվն իջել է 12-ի: Այսպիսով՝ Մուշեղը ներկա պահին ունի Գյումրիում 3 անհատական բնակելի տուն, Աշոցքում՝ 2 հողամաս և 7 արտադրական նշանակության շինություն՝ Զորակերտում: Հայտարրագրել է նաև 1 ավտոմեքենա՝ 2008-ի արտադրության «VAZ»՝ ձեռք բերված 2016 թվին, բաժնային արժեթղթեր և այլ ներդրումները տարեվերջին կազմել են 90000 դրամ, բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների)՝ 85000 դրամ, 150000 էլ կանխիկ դրամ է Մուշեղն ունեցել: Նրա տարեկան եկամուտները կազմել են 24 մլն դրամից մի փոքր ավելի, 60365299 դրամի բանկում վարկ ունի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3193
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել