Սյամոն մի տխմարագույն հայտարարություն է արել՝ պնդելով, թե «Հայաստանի քաղաքականություն» կոչվածը կեղծ կատեգորիա է, գոյություն չունի: Նա իր այդ «հզոր» գաղափարը հիմնավորել է աշխարհի գլոբալացմամբ:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվեր ասենք նույն Ադրբեջանի հետ, եթե այնտեղ նույնպես Սյամոյի նման մտածողներ լինեին: Երանի՜ թե լինեին, բայց չկան, ընդհակառակը՝ ոչ միայն Ադրբեջանը, այլև ցանկացած պետություն իր քաղաքականությունն է մշակում ու առաջ տանում ցանկացած պայմաններում: Է՛լ ի՞նչ պետություն, եթե չպետք է ունենա ինքնուրույն քաղաքականություն: Ինքնուրույն քաղաքականություն կամ առհասարակ քաղաքականություն չունի միայն թերևս Նիկոլի պետությունը, որ «հեղափոխություն» կոչված մարազմից առաջ, սակայն, կարող էր օրինակ ծառայել բազմաթիվ երկրների համար, թե ինչպես է պետք իրականացնել բալանսավորված, սեփական շահերը սպասարկող քաղաքականություն: Բա այն ժամանակ գլոբալիզացիա չկա՞ր…
Բայց զարմանալ պետք չէ Սյամոյի այսօրինակ հայտարարություններից. նեղմիտ օնանիստից ավելին չարժեր ակնկալել: