Հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Նոան» կանցկացնի առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։ Երևանյան թիմը կմրցի չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ։
Խաղի ընդմիջման ընթացքում կանցկացվի խաղարկություն։ Մարզադաշտում ներկա երկրպագուները հնարավորություն կունենան շահել ուղեգիր դեպի Ավստրիա կամ Անգլիա՝ ներկա գտնվելու «Ռապիդ» - «Նոա» կամ «Չելսի» - «Նոա» խաղերից մեկին:
«Նոա» - «Մլադա Բոլեսլավ» խաղը կկայանա հոկտեմբերի 3-ին ու կսկսվի 20։45-ին։
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հոկտեմբերի 24-ին երևանյան թիմը կհյուրընկալվի ավստրիական «Ռապիդին», իսկ նոյեմբերի 7-ին` Լոնդոնի «Չելսիին»: Նոյեմբերի 4-ին «Նոան» կընդունի Ռեյկյավիկի «Վիկինգուրին», դեկտեմբերի 12-ին՝ Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին, իսկ Լիգայի փուլի վերջին խաղում դեկտեմբերի 19-ին կհյուրընկալվի սերբական «Բաչկա Տապոլային»: