Սյամոն խոստացել է «անհապաղ, այս տարվա մեջ» խնդիրները լուծել, քանի որ ցանկանանք, թե՝ ոչ, գնալու ենք ընտրությունների:
Սյամոն 2024-ի՞ն է նոր ընտրություններ կանխատեսում, թե՞ 2024-ին պատրաստվում է միայն խնդիրներ լուծել: Կամ ի՞նչ խնդիրներ է լուծելու Սյամոն, եթե տեղով մեկ խնդիր է: Երևի ոմանք Սյամոյին խոստումնալից ապագա են կանխատեսել՝ հորդորելով մի փոքր էլ սպասել: Սովորոաբար հենց այսպես են մարդու «գլխի տակ փափուկ բարձ դնում», հույսով անում ու «քցում»: Սյամոն թերևս կրկին կանգնած է «քցված» լինելու վտանգի առաջ, ուղղակի հիմա երևի չի ջոկում, էյֆորիայի տակ է:
Դատելով Նիկոլի վարքագծից, երբ նա փաստացի տուն չի գալիս չոլերից, մարզային բնակչության հետ ակտիվ հանդիպումների մեջ է գտնվում և այլն՝ ՔՊ-ն ընտրությունների է նախապատրաստվում՝ չնայած կան տեղեկություններ, որ 2026-ից շուտ ոչ ոք նոր ընտրություններ անցկացնել չի պատրաստվում: Սյամոն գաղտնի ինֆորմացիա՞ ունի նոր ընտրությունների մասին, թե՞ ինքն իրեն հույս է տալիս, թե ընտրություններն անխուսափելի են:
Ինչ էլ լինի, մի բան հստակ է՝ եթե լինեն օբյեկտիվ ընտրություններ, ինչը կասկածելի է թվում, Սյամոյի հավաքած ձայները 1%-ն էլ չեն գերազանցելու, ուստի եթե իսկապես ՔՊ-ն ցանկանում է նրան քաղաքական դաշտոմ տեսնել, ապա պետք է զարտուղի ճանապարհներով Սյամոյի համար ձայներ ապահովեն: Կանե՞ն: