Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ Էլեն Շ․-ն։
Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ` Վեդի քաղաքի «Վեդի» բժշկական կենտրոնից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, մի քանի օր գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել էր Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։
Դպրոցի տնօրենն ասել էր, որ աղջիկն ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել